168.am-ը գրում է․

Բերգենի համալսարանական թանգարանի հնագետները Նորվեգիայի արեւմուտում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերել են վիկինգների 1,2 հազարամյա հեթանոսական տաճարի ավերակները: Այս մասին հաղորդել է Sciencealert-ը:

«Սա առաջին հին սկանդինավյան տաճան է, որը գտնվել է երկրում, պատմել է հնագետ եւ գիտնական Սորեն Դինհոֆը՝ Բերգենի համալսարանական թանգարանից:

Շենքի հիմքը, որը կառուցվել է այն բանից մի քանի դար առաջ, երբ այս վայրերում եկել է քրիստոնեությունը, հնագետները գտել են Օսե գյուղի այն մասում, որտեղ այժմ բնակելի համալիր են կառուցում:

Տաճարը, որը թվագրված է 8-րդ դար, փայտյա էր:

Ու թեեւ կառույցը վաղուց չկա, սյուների մեջ պահպանված բացվածքների միջոցով գիտնականները կարողացել են պարզել, թե այն մոտավորապես ինչպիսին է եղել: Հնագետները պարզել են, որ տաճարները կառուցել են վաղ քրիստոնեական բազիլիկաների օրինակով: «Այդ ամենը շատ տպավորիչ էր»,-ընդգծել է Դինհոֆը:

Գիտնականները նաեւ պնդում են, որ սկանդինավցիները սկսել են «Աստվածների տներ» կառուցել 6-րդ դարում:

Մինչ այդ կրոնական արարողություններն անցկացվել են բացօթյա: Հասարակության մեջ լուրջ փոփոխությունները տեղի են ունեցել, երբ վիկինգներն սկսել են փոխգործակցել Հռոմեական կայսրության եւ Հյուսիսային Եվրոպայի գերմանական ցեղերի հետ: Գիտնականները կարծում են, որ տաճարը կարող էր ոչնչացվել 11-րդ դարում, երբ Նորվեգիայի թագավորները բռնի կերպով քրիստոնեություն են պարտադրել եւ ավերել այն շենքերը, որոնք կապված են եղել հեթանոսության հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել