Panorama.am-ը գրում է․

Կրեմլը չափազանց կարևորում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, որպեսզի դրանից հետո հակամարտող կողմերը լիովին հրաժարվեն ռազմական գործողություններից և անցնեն կարգավորման դիվանագիտական միջոցների:

«Մենք բարձր ենք գնահատում փոխըմբռնման համաձայնությունը՝ հումանիտար դադարի մասին որոշումը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների շփումներից հետո»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա շեշտել է, որ Մոսկվան այժմ շատ ուշադիր հետեւում է իրավիճակին և տեսնում է  երկու կողմերից եկող հաղորդումները:

«Մենք կարծում ենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը չափազանց կարևոր է՝ ռազմական գործողություններից լիովին հրաժարվելու և հետագայում հակամարտությունը լուծելու քաղաքական և դիվանագիտական միջոցների անցնելու համար»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել