Panorama.am-ը գրում է․

Շվեդական Օրենբրո «Nerikes Allehanda» թերթը հրապարակել է Շվեդիայի պառլամենտի նախկին պատգամավոր, Ձախերի կուսակցության անդամ Մուրադ Արթինի հոդվածը՝  Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին։

Հոդվածում, հեղինակը նշում է, որ Շվեդիան պետք է քայլեր ձեռնարկի և նպաստի Արցախում պատերազմի դադարեցմանը:

Մուրադ Արթինը գրում է, որ նույնիսկ 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո, կրակը  շարունակվել է՝ հիմնականում դիպուկահարներից:

«Այս պահին երկկողմանի բախումներ են ընթանում, և Ադրբեջանի կողմից օգտագործվում են միջազգային օրենքով արգելված կլաստերային ռումբեր:

Կոնֆլիկտը միջազգային իրավունքի սահմաններում է, այսինքն՝ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության: Այս թվացյալ հակասական սկզբունքների լուծումը պետք է փնտրել ոչ թե պատերազմի, այլ բացառապես ժողովրդավարական արժեքների ղեկավարմամբ՝ խաղաղ բանակցությունների միջոցով: Ադրբեջանի կառավարության ներկայիս ղեկավար բռնապետ Ալիեւը հայերին մշտապես ներկայացնում է որպես «թշնամի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել