168.am-ը գրում է․

«Ինչպես միշտ, որոշ տեղերում զինադադարի ռեժիմը խախտվել է, որոշ տեղերում համեմատաբար հանգիստ է եղել։ Մեր Ստեփանակերտը հերոս քաղաքին բնորոշ իր առօրյան ապրում է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում և այլ բնակավայրերում տիրող իրավիճակին։

Անդրադառնալով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարությանը չի սկսելու ներգրավվել որևէ մարդասիրական գործողության մեջ, մինչև Արցախի և Ադրբեջանի շփման գծում հումանիտար հրադադարն ամբողջությամբ չպահպանվի, Դավիթ Բաբայանն ասաց, որ  հակառակորդի համար երկրորդական, երրորդական նշանակություն ունեն։

«Իսկապես տեղեր կան, որ հակառակորդն անընդհատ խախտում է զինադադարի ռեժիմը, դրա համար էլ դժվար է դիակների դուրս բերումը և այլ գործողություններ իրականացնելը։ Կարծում եմ՝ մեկ է, քանի որ արդեն զինադադարը վերահաստատելու քաղաքական որոշում կա, ուշ թե շուտ Կարմիր Խաչն արդեն կանցնի իր աշխատանքներին»,- հավելեց նա։

Նա նաև ընդգծեց, որ միշտ մաքսիմալ օբյեկտիվ պետք է լինել և չթերագնահատել։

«Թշնամու նպատակները կարող են տարբեր լինել և մենք սա շատ լավ պետք է հասկանանք և անենք ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինենք ամենաբարդ զարգացումներին, որպեսզի ավելի ճիշտ դուրս գանք և պատրաստ լինենք այդ մարտահրավերներին, այդպես էլ անում ենք»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ առավոտյան Պաշտպանության բանակը տեղեկացրել էր, որ գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Հակառակորդն ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում:

Արցախի ՊԲ-ն նաև տեղեկացրել էր, որ Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել