Tert.am-ը գրում է․

Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը ևս մեկ անգամ համաշխարհային հանրության և աշխարհասփյուռ հայության ուշադրությունը հրավիրել է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին՝ հորդորելով միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին:

«Համահայկական հիմնադրամն այսօր գումար է հավաքում նրանց համար, որոնք ներկա իրավիճակում անմիջական ազդեցության գոտում են գտնվում Հայաստանում և Արցախում: Համահայկական հիմնադրամն անմիջական մարդասիրական օգնություն է հատկացնում կարիքի մեջ գտնվողներին այս ճգնաժամի պայմաններում՝ սննդի, կացարանի և դեղամիջոցների տեսքով: Մենք սահմանափակված չենք սահմաններով, մենք մեկ համաշխարհային հայ ազգի ներկայացուցիչներ ենք միասին»,- ասել է Քարդաշյանը Instagram-ում հրապարակված տեսանյութում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել