Hraparak.am-ը գրում է․

Մենք այսօր գրել էինք, որ ԱԱԾ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատման դիմում է գրել։ Դիմումը նախագահականում է։ ԱԱԾ մամուլի ծառայությունից խոստացել էին ճշտել տեղեկությունն ու հայտնել, բայց դեռ ճշտում են։

Իսկ մինչ ԱԱԾ-ում կճշտեն՝ իրենց ղեկավարը ազատման դիմում գրե՞լ է, թե՞ ոչ, նախագահականից մեզ պաշտոնապես ասացին, որ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից իրեն ազատելու դիմումն իրենց մոտ է, նախագահն արդեն ստորագրել է, և քիչ անց կհրապարակվի նախագահականի կայքում։

 

Հ․Գ․ Քիչ առաջ հրապարակվեց նաև Արմեն Սարգսյանի ստորագրած փաստաթւողթը, որտեղ նշված է․ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել