Արթուր ջան, խոսքեր չունեմ ուղղակի ասելու։ Ինչերի միջով անցար։

2014-2016 դիվերսիոն պատերազմ։ Քանի անգամ ընկերներիդ հետ թշնամուն ջարդեցիր, կանխեցիր դրանց մուտքը պոստիդ տարածք։

Ապրիլյան պատերազմի սխրանքներիդ մասին չեմ խոսում՝ սպայական կոչում, Մարտական խաչ 2-րդ աստիճան։

Պատերազմից հետո որպես սպա մնացիր Զինված ուժերում։ Թե ինչ բոյեր ես տվել այս օրերին, Աստված գիտի, զինակիցներդ են պատմում գործածդ լեգենդների մասին։

Աստված քո և եղբորդ հոգին լուսավորի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել