«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին Արցախ աշխարհն ու ողջ հայությունը գտնվում են պարտադրված պատերազմական դրության մեջ, և շատ բնական է, որ մինչ այդ նախանշված շատ գործողություններ և թեմաներ Հայաստանում մղվել են հետին պլան։ Հասկանալի է, որ նման վիճակ է նաև խորհրդարանում, որտեղ մի քանի հերթական ու արտահերթ նիստերի համար մինչ պատերազմն արդեն նախապատրաստած հարցերի ու նախագծերի զգալի մասի քննարկումը հիմա դադարեցվել կամ հետաձգվել է անորոշ ժամկետով:

Անժամկետ առկախվող հարցերի թվում է նաև 2016 թվականի Ապրիլ յան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի պատրաստած ամփոփիչ եզրակացության հրապարակումը։ Ներկա փուլում ԱԺ-ում առաջնահերթություն է տրվում միայն այն հարցերին, որոնք ուղղակիորեն շաղկապված են և վերաբերում են պատերազմին կամ դրա հետ զուգակցվող հրատապ կարգավորումներին։ Ասվածի վառ օրինակն օրերս խորհրդարանի կողմից ընդունված բյուջետային վերաբաշխումներն էին, որով նախատեսվում է պաշտպանության հարցերին վերաբերող լրացուցիչ 40 մլն դրամ հատկացում կատարել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել