«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 26-ից ղարաբաղաարդբեջանական սահմանին սկսված պատերազմից և Հայաստանի Կոտայքի մարզում անօդաչու թռչող սարքի խոցումից հետո բոլորը կրկին հիշեցին Երևանում շենքերի նկուղների ոչ բարենպաստ լինելը։

Բանն այն է, որ օդային տագնապի դեպքում խորհուրդ է տրվում թաքնվել ռազմաապաստարաններում, թաքստոցներում, շենքերի նկուղներում, սակայն հատկապես վերջիններս չեն գտնվում պատշաճ վիչակում։

Ընդ որում, այդ հարցն ակտուալ էր դարձել նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, աօա բաւ 2018-ին, երբ Հայաստանում անցկացվում էին «Շանթ 2018» զորավարժությունները, և խնդիր էր դրված նաև մաքրել շենքերի նկուղները։ Սակայն այսօր պատերազմից չորս և զորավարժություններից երկու տարի անց ականատես ենք լինում, որ շենքերի նկուղները հիմնականում քանդված են, գտնվում են անմխիթար վիճակում կամ էլ, առհասարակ չկան, վերածվել են որևէ ընկերության պահեստի։ Եվ ստացվում է՝ պատերազմական իրավիճակում եթե անհրաժեշտ լինի պատսպարվել, պարզվելու է, որ դրա համար համապատասխան վայր չկա։ Ավելին, վերջին օրերին շենքերի մուտքերում տեսնում ենք փակցված պաստառներ, թե օդային տագնապի պարագայում որտեղ պետք է թաքնվել։ Սակայն արդյոք ունե՞նք այդքան ապաստարաններ, և, որ գլխավորն է, ի՞նչ վիճակում են գտնվում շենքերի նկուղները, ինչո՞ւ դրանք չեն մաքրվում։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Երևանի քաղաքապետարան և նշել, որ քաղաքացիներն ահազանգում են՝ իրենց շենքերի նկուղները լցված են կոյուղաջրերով, գարշահոտությամբ, առնետներով, աղբով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել