Armeniasputnik.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մեկնաբանել է Իրանի կողմից հնչած հայտարարությունները։

Իրանի կողմից կան ոչ միայն քաղաքական հայտարարություններ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամիի հայտարարությունը, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մենք տեսել ենք Իրանի կողմից քաղաքական ու ռազմական գերատեսչության ներկայացուցչի մի քանի հայտարարություն։ Մենք տեսնում ենք, որ Իրանը դիմում է նաև որոշակի քայլերի ու դրանք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով»,– ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք`Թեհրանն այսօր պաշտպանության նախարարի մակարդակով հայտարարել էր, որ դիմելու է կոշտ քայլերի, եթե հայ–ադրբեջանական ռազմական գործողությունների ընթացքում օգտագործվող ռումբերն առաջիկայում էլ ընկնեն Իրանի տարածք։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել