Tert.amLife-ը գրում է.

Ռուսաստաբնակ հայ հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանն Ինստագրամի իր էջում ևս մեկ անգամ գրառում է արել Արցախի մասին` հորդորելով կագնեցնել պատերազմն ու Ադրբեջանի ագրեսիան:

«Ուշադրություն: Դիմում եմ այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն հայերի և աշխարհի ճակատագրի նկատմամբ: Ադրբեջանը շարունակում է սպանել հայերին: Այս րոպեներին պատերազմ է ընթանում: Կանգ առեք: «Հողերի վերադարձ» կարգախոսով Ալիևի հանցագործ ռեժիմը ստիպում է մեր ազգին կենաց մահու կռիվ տալ: Հայերի դեմ են կռվում Ադրբեջանի ղեկավարության կողմից վարձված ահաբեկիչներ և մարդասպաններ (սա արդեն պաշտոնապես ապացուցված է): Մենք խաղաղության կողմնակից ենք, բայց հայերը պաշտպանել են և շարունակելու են պաշտպանել իրենց կյանքն ու տունը մինչև վերջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել