ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը, որով նրանք վերահաստատեցին բանակցային գործընթացի վերսկսման դեպքում առկա հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի անկյունաքարային նշանակությունը, սառը ցնցուղ պետք է լինի Ադրբեջանի ղեկավարության համար:

Համանախագահները արձանագրում են այն փաստը, որ արդեն 10 օր տեւող պատերազմում Ադրբեջանին եւ Թուրքիային չի հաջողվել այսպիսի փոփոխությունների ենթարկել ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում, որ կտրուկ փոխվեին բանակցային տրամաբանությունն ու խաղադրույքները։

Սա Հայոց բանակի նվաճումն է, որը պետք է պահել նաեւ դիվանագիտական ճակատում։

#StopAzerbaijaniAggression #ArtsakhStrong #DontBeBlind

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել