Panorama.am-ը գրում է․

«Այս օրերին միջազգային հանրության շրջանում Ղարաբաղյան հակամարտության հարցում ընկալման որոշակի փոփոխություն տեղի ունեցավ, մեզ համար ձեռնտու փոփոխություն եղավ։ Աշխարհն ընդունեց այն փաստը, որ Թուրքիան ներգրավված է հակամարտության մեջ՝ ընդհուպ ֆիզիկապես։ Դիվանագիտական առումով սա դրական է մեզ համար»,- այսօր խորհրդարանում րագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով, հիմա, անկախ դիվանագիտական հաջողություններից, ամենակարևորը ռազմաճակատում և թիկունքում պինդ կանգնելն է, քանի որ մեր դիվանագիտությունը կարող է հաջողել միայն այն դեպքում, եթե մենք՝ որպես ժողովուրդ պինդ կանգնենք մեր զինված ուժերի կողքին։

Հարց. Երեկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպեց Թուրքիայի արտգործնախարարի և նախագահի հետ։ Մենք ի՞նչ ենք ակնկալում այս հանդիպումից։ Եվ երկուստեք հնչած հայտարարություններն ինչպե՞ս կմեկնաբանեք՝ հաշվի առնելով, որ այսօր էլ Թուրքիայի արտգործնախարարն է մեկնում Ադրբեջան։

Ռ. Ռուբինյան. Թուրքիայի ցանկացած հայտարարության վերաբերյալ որևէ նոր ասելիք չկա։ Թուրքիան անցել է բոլոր կարմիր գծերը և իրեն պահում է տեռորիստ պետության պես։ Եվ, ըստ էության, վերածվել է տեռորիստ պետության։ Ինչ վերաբերում է մեր միջազգային գործընկերներին, ապա մենք նրանցից ակնկալում ենք շատ կոշտ քննադատություն Թուրքիայի և Ադրբեջանի այս հակահումանիստական գործողություններին։ Կրկնում եմ՝  ընդհանուր առմամբ կան դրական միտումներ՝ հայտարարությունների մակարդակով, բայց ամեն ինչ կախված է մեր՝ որպես ժողովուրդ, կամքից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել