Panorama.am-ը գրում է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փաստացի խոստովանեց, որ Թուրքիան մասնակցում է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններին: Այս մասին նա ասել է թուրքական TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Լենտա ռու»-ի փոխանցմամբ հեռարձակված հարցազրույցի մի հատվածն անգլերենով իր Twitter- ում տեղադրել է թուրք լրագրող Ռագըփ Սոյլուն:

«Ադրբեջանի տրամադրության տակ գտնվող թուրքական ռազմական անօդաչու թռչող սարքերը կրճատել են մեր կորուստները: Այս անօդաչու թռչող սարքերը ցուցադրում են Թուրքիայի ուժը: Դա նաև մեզ է ուժ տալիս»,- ասել է Ալիևը:

Ավելի վաղ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, որ Թուրքիան պետք է պաշտոնապես ընդգրկվի Լեռնային Ղարաբաղի (չճանաչված Արցախի Հանրապետություն) հարցով միջազգային բանակցություններում, քանի որ նա հարևան է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին և տարածաշրջանում կարևոր դերակատար է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել