Գաղտնիք չէ, որ մեր հարևան երկրներում այլախոհության համար մարդիկ ձերբակալվում են կամ ենթարկվում են ազատազրկման: Թուրքիայում Էրդողանի ռեժիմի դեմ պայքարողները քիչ չեն: Պայքարողների շարքում են ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական գործիչներ, մշակութաբաններ ու մարզիկներ: 2013 թվականին «Գալաթասարայի» բասկետբոլիստ Չենկ Աքյոլը զարմանալիորեն դուրս էր մնացել իր հավաքականի հայտացուցակից Եվրոբասկետի խաղարկության համար: Պատճառը 2013 թվականին «Թաքսիմ» հրապարակում տեղի ունեցող հակակառավարական ցույցերն էին, որին սատարում էր Աքյոլը: Պաշտոնապես նրա չմասնակցելու մասին որևէ տեղեկություն չեղավ, սակայն բասկետբոլիստի խոսքով պատճառը զուտ քաղաքական է:

Սակայն նրանից առավել հայտնի բասկետբոլիստ Էնես Կանտերն է: Նա նույնպես անցել է նույն ճանապարհը, ինչ Աքյոլը: Հավաքականի շտաբը զրկվեց հույժ կարևոր ու տաղանդավոր խաղացողից 2015 թվականի Եվրոբասկետից առաջ: Սակայն դա ոչ մի կերպ չփոխեց նրա քաղաքական դիրքորոշումը: Կանտերը շարունակաբար հանդես էր գալիս հայտարարություններով՝ Էրդողանին կոչելով «մեր օրերի Հիտլեր»: Հերթական գրառումը նորից պայթեցրել է համացանցը:

Իր ներկայացրած տեսանյութի մեջ Կանտերը ներկայացրել է երկու բռնապետների անսովոր նմանությունները: Տեսանյութում, մասնավորապես, բերված են օրինակներ Հիտլերի ու Էրդողանի վատ մանկության, երիտասարդ տարիքում բանտարկված լինելու, քաղաքական ու ռազմական տեսանկյունների լուրջ նմանությունների մասին:

«Նա սարսափելի դիկտատոր է»,- ամեն տեսանյութի մեջ ասում է Կանտերը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել