«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանի մոտ հրատապ հավաք է կայացել, մասնակցել են նեղ թիմով՝ նախարարներ, մարզպետներ, ՊՆ ներկայացուցիչներ։

Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել այդ հավաքի ժամանակ, շատ աղոտ տեղեկություններ փոխանցեցին մեզ, միայն իմացանք, որ վարչապետ Փաշինյանը գործընկերներին է ներկայացրել աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքորոշումները՝ ստեղծված իրավիճակի հետ կապված, որոնք հրապարակման ենթակա չեն։ Ասում են՝ բավականին ծանր զրույց է ընթացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել