ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին այսօր ժամը 16:00-ին բաց կթողնեն:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է սեպտեմբերի 25-ին: «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի երեկոյան։ Ծառուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։

Հավելենք, որ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը հայտարարել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 25․09․2020թ․-ի որոշման դեմ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի կողմից սահմանված ժամկետում ներկայացվել է վերաքննիչ բողոք։

2020 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունենալու ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել