Panorama.am-ը գրում է․

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը հանդես է եկել բաց նամակով։ Այս մասին գրում է Nouvelles dArménie-ն։

«Վերջին յոթ օրերը դժվար, ողբերգական, ծանր, բայց հույսով և ապրելու ցանկությամբ լի էին: Մենք արթնանում ենք այն հույսով, որ պատերազմն ավարտված է, և  քնում ենք՝ հուսալով, որ ռազմական գործողությունների վերջին օրն է:

Ինչպես հայրս՝ Շառլ Ազնավուրը, սիրում էր կրկնել, նա 100%-ով հայ էր և 100%-ով ֆրանսիացի:
Հայաստանը և նրա ճակատագիրը միշտ կարևոր են եղել մեր ընտանիքի համար, ինչն էլ հանգեցրեց իմ որոշմանը՝ միանալու  հորս՝ «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման գործին: Եթե հայրս իրեն համարում էր միաժամանակ  և՛ հայ, և՛ ֆրանսիացի, ես ավելի շատ ինքնություններ ունեմ, որոնք   կերտել են ինձ: Իմ կյանքի ընթացքում ես ապրել եմ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեյցարիայում, և այս բոլոր երկրները, յուրաքանչյուրն իր հերթին, ինձ տվել է կրթություն, հնարավորություններ, փորձ, ընկերներ, ընտանիքի անդամներ:       

Այսօր ես դիմում եմ այդ պետություններին, ինչպես նաև այլ պետությունների ղեկավարներին հաստատուն կոչով` կանգնել  փոքր և համարձակ ազգի կողքին, որը միայնակ պայքարում է ահաբեկչության դեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել