Panorama.am-ը գրում է․

Այսօր առավոտյան կանադահայերը և մի շարք հայտնի կանադացիներ նամակով դիմել են  Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ կապված Հայաստանի դեմ սանձազերծած Ադրբեջանի պատերազմին, որին աջակցում է Թուրքիան։  Նամակում, որը տարածել է դերասանուհի Արսինե Խանջյանը, ասվում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը Թուրքիայից կողմից աջակցությամբ, սկսեց լայնածավալ ռազմական հարձակումը Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Հաղորդվում է, որ այժմ Թուրքիան անմիջական ռազմական մասնակցություն ունի այս հակամարտությունում և դրանից հետո գործի է դրել սիրիացի և լիբիացի վարձկաններին:

«Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև հակամարտությանը և Ադրբեջանին բացահայտ աջակցությունը սրում են իրավիճակը և կարող են վտանգավոր լինել ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար: Չնայած միջազգային հանրության կողմից բազմիցս հնչեցրած կոչերին, Թուրքիան՝ Ադրբեջանի դաշնակիցը, մերժել է հրադադարի ռեժիմի պահանջները: Նախագահ Մակրոնի մեղադրանքն այն մասին, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստներին ուղարկում է Լեռնային Ղարաբաղ պատերազմելու, մեծ մտահոգության տեղիք է տալիս, ևս մեկ անգամ ավելի լայն հետևանքներ ունենալով տարածաշրջանի համար՝  Թուրքիայի հեգեմոն տարածքային նպատակների տեսանկյունից»,-ասվում է նամակում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել