Panorama.am-ը գրում է.

ԳԴՀ Բունդեսթագի «Միություն 90/Կանաչներ» խմբակցության անունից խմբակցության Արևելյան Եվրոպայի քաղաքականության հարցերով խոսնակ Մանուել Զարացինը (Manuel Sarrazin) հոկտեմբերի 3-ին հանդես է եկել հայտարարությամբ:

«Լեռնային Ղարաբաղ. դադարեցնել հարձակումը, վերադառնալ բանակցային սեղան
Հարավային Կովկասում աճող էսկալացիան նորանոր մարդկային կյանքեր է խլում: Ավելանում է նաև զոհերի թիվը քաղաքացիական բնակչության շրջանում: Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Ղարաբաղի «հետգրավումը» կարժենա հազարավորների տառապանքներ, մահեր և արտաքսում: Պահանջում ենք Ադրբեջանից դադարեցնել իր հարձակումները։

Երկու կողմերը պարտավոր են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Ադրբեջանը, Հայաստանը, ինչպես նաև Թուրքիան և Ռուսաստանը պետք է վերջ դնեն պետական լրատվամիջոցներում առկա թշնամական հռետորաբանությանը: Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին Թուրքիայի հայտարարություններն անընդունելի են:

Ողջունում ենք ՄԱԿ ԱԽ` ռազմական գործողություններն անմիջապես դադարեցնելու և բանակցություններին վերադառնալու կոչը։ Այս պահին միջազգային հանրության առավելագույն ճնշման կարիքն ունենք՝ ռազմական գործողություններն իրապես դադարեցնելու համար: ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցությունների համար ճիշտ վայրը, սակայն մինչ օրս բանակցությունները որևէ կողմի համար ցանկալի արդյունքի չեն հանգեցրել. այս պարագայում նույնպես անհրաժեշտ է միջազգային հանրության ճնշումը: Դաշնային կառավարությունը և ԵՄ-ն պետք է ներգրավվեն: Մենք աջակցում ենք ՄԱԿ ԳՔ Գուտերեշի հայտարարությանը, որ տարածաշրջանին օր առաջ անհրաժեշտ է ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը»,-նշել է նա իր հայտարարության մեջ։

Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ձախեր» խմբակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Սևիմ Դաղդելենը հոկտեմբերի 1-ին խմբակցության անունից հանդես է եկել հայտարարությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել