Panorama.am-ը գրում է․

Ամերիկյան հեռուստաընկերությունների քար լռությունը Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների շուրջ փողոց է դուրս բերել ամերիկահայերին։ Նրանք պահանջում են պատշաճ լուսաբանում։ Այս պահին Լոս Անջելեսի  գլխավոր փողոցները փակված են ամերիկահայերի կողմից։

«Հայություն, բոլորս իջնում ենք 6430 W Sunset Blvd, CNN շենքի դիմաց: Կաթվածահար պիտի անենք քաղաքը, որ լրատվականները սկսեն խոսել, ԱՄՆ կառավարությունը սկսի խոսել»,- ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ամերիկաբնակ Արա Վարդան Միրզոյանը։

«Մենք պետք է որդեգրենք հետևյալ քաղաքականությունը՝  փակում ենք Հոլիվուդի փողոցները, գնալով ավելի շատ ենք փակելու։ Պահանջն է, որպեսզի ամերիկյան հեղինակավոր մեդիաները խոսեն այս խնդրի մասին, քանի որ քար լռություն են պահում այս պահին։ Դրա համար CNN –ի կենտրոնակայանի դիմաց ենք հավաքվում։ Բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները պետք է խոսեն ու ներկայացնեն իրականությունը, այն, ինչ կատարվում է Արցախի առաջնագծում։ Այս ալիքը պետք է տարածվի ամերիկյան բոլոր քաղաքաներով»,- ուղիղ եթերում ասում է նա։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել