«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարությունը կառավարությանն է ներկայացրել «Հայաստանի 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Ըստ ֆինանսների նախարարության՝ իրականացվելիք միջոցառումների հիմնական նպատակը լինելու է տնտեսության մրցունակության եւ արտադրողականության աճը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով 1 տրլն 718.8 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1 տրլն 992.8 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 274.0 մլրդ դրամ:

Իսկ, ահա, ՀՀ համայնքների 2021 թվականի բյուջեները գնահատվում են եկամուտների գծով 149.7 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 149.7 մլրդ դրամ: Նկատենք, որ 2020 թվականի մարտից Հայաստանում հաստատված կորոնավիրուսը մեծ վնասներ է հասցրել ՀՀ տնտեսությանը, եւ 2020 թվականի պետական բյուջեով հաստատված շատ չափանիշներ փոխվել են նաեւ տնտեսականի առումով: Սա արդեն 2021 թվականի համար նախատեսվածն է, որին պետք է ձգտեն հասնել իշխանությունները հաջորդ տարի:

 

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել