Ադրբեջանում պահեստազորի հավաքը մոտ է տապալվելուն։

Դա պարզորոշ ձևով նկատելի է սոցիալական ցանցերում հրապարակվող հավաքների մասին կադրերից։

Մարդկանց մի մասին, բառիս բուն իմաստով, խցկում են ավտոբուսներն ու ճանապարհում ֆրոնտ։

Այդ ձևով ճակատ գնացողի բարոյահոգեբանական վիճակն արդեն պարզ է։

Թուրքիան իր ռեգիոնալ խնդիրները լուծելիս թքած ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ նրա քաղաքացիների վրա։

Նրան Ադրբեջանը որպես պլացդարմ է հետաքրքրում՝ իր շահերը մեր ռեգիոնում առաջ մղելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել