Քյոխը՝ Կարո Ջալավյանը, իսկապես մեր ժամանակների հերոսն է։

Նա այդ կոչմանը զուտ մեկ, երկու, երեք օրվա ռազմական գործողությունների արդյունքում չի արժանացել։

90-ականների պատերազմից սահմանին է։

2016 թվականի ռազմական գործողությունների ծանր օրերին նրա հրամանատարությամբ մեր համահավաք ստորաբաժանումը Թալիշի ուղղությամբ 10 դիրք ազատագրեց։

Բարոյական բարձր արժանիքներով մարդ, պատվախնդիր զինվորական, ընտանիքի լավ հայր, ուղղակի լավ ընկեր։ Սա այն համեստ բնորոշումներն են, որոնցով կարելի է ներկայացնել Քյոխին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել