Tert.am-ը գրում է․

Արցախի սահմաններում օրերս արված լուսանկարներից հայտնի զինվորականը Մանուկ Բադալյանն է: Նա Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղից է, ապրում ու ծառայում է Արցախում: Բադալյանը 38 տարեկան է, որից 22 տարին ծառայում է ՀՀ-ին, գնդապետ է: Կինը՝ Հայկուհին, Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե Մանուկի հետ պատերազմն սկսելուց ի վեր չեն զրուցել, քանի որ բջջային կապ չկա: Նրան տեսել են «Զինուժ Մեդիա»-ի տեսանյութում, ու վստահ են՝ լավ է:

Բադալյանը երեք երեխաների հայր է: Նրա երկու եղբայրները ևս ծառայության մեջ են:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 11 ուղղաթիռ, 4 ինքնաթիռ, 96 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել