Tert.am-ը գրում է․

Շավարշն ու Դանիելը ծանոթացել էին ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, ու արդեն չորս տարի էր, ինչ մարտական ընկերները դարձել էին մտերիմ ընկերներ, իրենց ընկերության ու Շավարշի մասին Tert.am-ի հետ զրույցում պատմեց Դանիելը:

Շավարշը, ապրիլյան քառօրյայից տուն էր վերադարձել մեդալներով, Տավուշի մարտերի ժամանակ էլ տեղում չէր նստել, Արցախում պատերազմի մասին իմանալուն պես էլ թողել էր աշխատանքն  ու ուսումը,  ընկերոջը՝ Դանիելին, հրահանգել էր  չանհանգստանալ ու առանց ծնողներին տեղյակ պահելու, գնացել էր Արցախ: Դանիելը հիշում է. «Շավարշը հայրենիքին ամեն ինչից վեր էր դասում, ինքը հպարտ էր, որ հայրենիքի պաշտպանության համար կարող էր ծառայություն մատուցել»:

Շավարշը Կապանից էր, հայրն էլ ազատամարտիկ էր, ինքը փոքրուց մեծացել էր պատերազմի մասին պատմություններով։ Իսկ իր մարտական փորձն ու գիտելիքները փորձել էր փոխանցել նոր սերնդին՝ նրանց մեջ արթնացնելով հայրենասերի ոգին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել