News.am-ը գրում է․

Եվրախորհրդարանն անցկացնում է փակ հանդիմում ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի հարցով: Այդ մասին Թվիթերում հայտնել է եվրախորհրդարանական Չարլի Վեյմերսը:

«Նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ Ֆրանսիան ունի ապացույցներ, որ Թուրքիան սատարում է Ադրբեջանին՝ ուղարկելով իսլամիստներ Սիրիայից: Նա մտադիր է դիմել ԵՄ-ին հարցով՝ դատապարտո՞ւմ է արդյոք Եվրամիությունը հակամարտության մեջ Թուրքիայի միջամտությունը եւ դիտարկո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային բացառելու հնարավորությունը»,-գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել