Aysor.am-ը գրում է․

Արցախում վիրավորված լրագրողների վերաբերյալ ԱԳՆ հայտարարությունը բացարձակ անընդունելի է միջազգային պահանջների տեսանկյունից, կոպիտ խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, փորձ է պատասխանատվությունը վերափոխել, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Լրագրողների անվտանգությունը պետք է պարտադիր ապահովվի, բայց ոչ թե պետք է ապահովվի այն կոչով, որ լրագրողներին չթողնեն այդ վայր, այլ հակառակը, լրագրողի անվտանգությունը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով արդեն իսկ ապահովված է, քանի որ նրա կարգավիճակը հավասարեցված է քաղաքացիական անձանց կարգավիճակին, հետևաբար լրագրողի մուտքը կոնկրետ կոնֆլիկտային գոտու վայր հիմք է, որպեսզի ապահովվի նրա անվտանգ աշխատանքը», - ասաց Արման Թաթոյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել