Tert.am-ը գրում է․

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը, գրում է «Բելտա» գործակալությունը։

«Կողմերն ավանդաբար քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, առևտրատնտեսական համագործակցությունը և այլ հրատապ հարցեր։ Երկու հեռախոսազրույցների գլխավոր թեման եղել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»,- ասվում է հաղորդագրությունում:

Նշենք, որ Բելառուսը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի անդամ է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել