Ռազաճակատի տարբեր ուղղություններում ադրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեզ ոչ մի դեպքում հանդարտվելու, զգոնությունը թուլացնելու առիթ չեն տալիս։

Նույնը վերաբերում է տեղեկատվական պայքարին։

Հայաստանի և Արցախի ներքին համախմբվածությունը վնասող ցանկացած հայտարարություն, գրառում, քայլ պետք է արագ կանխել, չեզոքացնել, ինչ գնով էլ լինի։

Ներքին հակասությունները, հակակրանքը, ոչ սթափ գնահատականները պետք է փաթեթավորել և ուղարկել աղբարկղ։

Մեզ մարտիկներ են անհրաժեշտ պայքարի բոլոր ճակատներում, իսկ դա միայն ռազմաճակատը չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել