Tert.am-ը գրում է․

Ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը, որն արդեն մի քանի օր է՝ գտնվում է Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողությունների գոտում, EADaily-ին տված հարցազրույցում խոսել է արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողությունների, հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածության և մարտերին մասնակցող սիրիացի վարձկանների մասին։

Հարցին, թե ինչ կարող է պատմել ԼՂ շփման գոտում տեղի ունեցող մարտական գործողությունների մասին, Պեգովը նշել է, որ հայ զինվորների շրջանում խուճապ չկա։

«Ի՞նչ կարող եմ ասել։ Տղաների շրջանում ոչ մի խուճապ չկա։ Այնպիսի զգացողություն է, թե տղաները իրենց ամենօրյա աշխատանքն են կատարում։ Եթե խոսենք արցախցի զինվորականների մասին, ապա նրանց կարգապահության և բարոյական ուժի մակարդակն իսկապես կարող է համեմատվել բազմաթիվ այլ ստորաբաժանումների հետ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում»,- ընդգծել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել