ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական ղեկավար Մայքըլ Մաքքոլը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջերս բռնկված պատերազմական գործողությունների շուրջ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Վերջերս Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բռնությունների սրումը չափազանց մտահոգիչ է: Անընդունելի են կյանքի ողբերգական կորուստը եւ բռնությունների ազդեցությունը անմեղ քաղաքացիական բնակչության վրա: Ես երկու կողմերին կոչ եմ անում անհապաղ վերականգնել հրադադարը, բարեխղճորեն վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ եւ զերծ մնալ Մինսկի խմբից դուրս այլ դերակատարների ներգրավումից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել