Արցախի դեմ այս պատերազմի հասցեատերերից մեկն էլ Իրանն է: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Իրանի կողմից կան ինչ-որ ազդակներ, քանի որ այդ երկիրը գտնվում է մեր հարևանությամբ:

«Բացի մի քանի սովորական հայտարարություններից ուրիշ ոչ մի կոնկրետ քայլ չենք տեսել: Ուզում եմ հստակ ասել, որ այս պատերազմի հասցեատերերից մեկը հենց Իրանն է, պատերազմն ուղղված է նաև Իրանի դեմ, որովհետև մենք գիտենք տարածաշրջանային ինչպիսի խնդիրներ կան կապված հյուսիսային Իրանի հետ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 103 զոհ։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ, Մարտակերտում՝ 3 մարդ, 2–ը՝ Մարտունի քաղաքում (տատ ու թոռ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել