ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է արել՝ հայտնելով, որ Արցախում հայկական զինված ուժերը կրկին հակառակորդի անօդաչու թռչող սարք են խոցել:

«Նորից ԱԹՍ զգետնեցինք...»,- գրել է նա:

Ավելի վաղ Հովհաննիսյանը հայտնել էր, որ օրվա ընթաքցում հակառակորդն իր տապալված գործողությունների արդյունքում կրել է որոշակի կորուստներ, մասնավորապես 130 մահացած զինծառայողներ, բացի դրանից, մոտ 200 վիրավորներ, հայկական ԶՈւ-երի կողմից խոցվել է 29 տանկ և զրահատեխնիկա, երեք ծանր հրանետային համակարգ, որը հայտնի է որպես ՏՕՍ անվամբ, մեկ սմերչ տեսակի համազարկային տեսակի կայանք, 11 ԱԹՍ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել