News.am-ը գրում է․

Բժիշկներին հաջողվեց փրկել դիրքի ավագի կյանքը. հիմա հոսպիտալում է՝ Երևանում, բայց  ուշքն ու միտքն այնտեղ է՝ Թալիշում։ Տագնապից հետո անձնակազմի հետ բարձրացել է դիրքեր, երբ դեռ տաք էին կռվի հետքերը. կենաց ու մահու կռիվ է եղել՝  պարտադրած կռիվ, հողն ու հավատը պահելու կռիվ. տղերքը դիրքը չեն լքել. զոհվել են՝ զենքը ձեռքին... Իրար հաջորդող պայթյուններ են որոտացել. արկի բեկորի հարվածից վիրավորվել է դիրքի ավագը. անձնակազմին նախանջի հրաման է տվել, ինքը շարժվել առաջ. այնտեղ՝ ուր թշնամու տաք հետքերն են. գործի է դրել ինքնաձիգն ու շարքից հանել երեքին։ Գյուղ է հասել մի փամփուշտով, արնաքամ, ծարավից չորացած կոկորդով... Կարծել է, թե ողջ չի մնա, դողացող ձեռքով հանել է հեռախոսը, որ վերջին զանգն անի. հեռախոսի այն կողմից հնչել է արդեն զորացրված ընկերոջ ճիչը՝ Էդմոն քայլիր, դու ապրելու ես, ախպերս... Մի քանի ժամից օգնության են հասել...  Զինվորը փրկվել է։

***

Մելանը քնից վեր էր թռել ամուսնու գոռոցից. «Չե՞ս լսում, մեր գլխի վերևն են՝ խփում են, շուտ էրեխուն վերցրու՝ դուրս եկեք»։ Մելանը ամուսնու՝  Արցախի, հետ ծանոթացել էր Ապրիլյան պատերազմի օրերին. Երևանից Մարտակերտ հարս էր գնացել՝ սիրելով Արցախն ու Արցախին։ Չորս տարվա մեջ Մելանը կրակոցի ու գրադի ձայն շատ էր լսել, բայց հիմա ուրիշ էր, պատերազմ էր՝ իրենց  այգուց քիչ այն կողմ  մարտադաշտ էր։ Ժամանակ չկար հագուստ վերցնելու. օրորոցից փախցրել էր դստերն ու երկու այլ կանանց  հետ ծանոթների մեքենայով ճանապարհ ընկել։ Քաղաքից շատ չէին անցել, երբ թշնամու արկը ճանապարհին էր ընկել։  Ռումբերի պայթյունի ու ԱԹՍ–ների աղմուկի ուղեկցությամբ սլացող վարորդը հազիվ էր հասցրել շրջադարձ անել ու փոխել ճանապարհը։ «Չէինք համարձակվում ասել՝ մահից ենք պրծել, չէ՞ որ մահը մեր գլխավերևով էր անցնում»,–ասում է Մելանն ու հիշում սեպտեմբերի 26–ի լուսաբացը,  կրակի ու ծխի քուլաների մեջ բացված լուսաբացը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել