Tert.am-ը գրում է․

Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող, Կովկասի հարցերով փորձագետ և լրագրող Թոմաս դե Վաալը նոր ծավալուն հոդվածով անդրադարձել է Արցախում ծավալվող պատերազմին՝ առանձնացնելով ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի և տարածաշրջանի երկրների դերը հակամարտության կարգավորման գործում:

«Եվրոպացիներն ու ամերիկացիները կարող են որքան ուզում են մտահոգություն հայտնել այս հակամարտության առնչությամբ, սակայն վերջվերջո այլընտրանք չեն ունենա, քան դրա կարգավորմամբ լրջորեն զբաղվելը: Ի դեպ, դա պետք է անեն Ռուսաստանի հետ համատեղ՝ անկախ այլ հարցերի շուրջ բոլոր տարաձայնություններից»,- գրում է բրիտանացի մասնագետը՝ շեշտելով, որ դաժան մարտերը Լեռնային Ղարաբաղում վերսկսվել են հրադադարի համաձայնագրի կնքումից 26 տարի անց:

«Հարկ է նշել, որ խոսքը հետխորհրդային տարածաշրջանում ամնաերկարատև էթնո-տարածքային հակամարտության մասին է: Իրավիճակը վատթարանում է երկու նոր հանգամանքով: Առաջինն այն է, որ ի տարբերություն երկրների մեծամասնության, որոնք ավանդաբար ապաէսկալացիայի և հրադադարի կոչով են հադես գալիս, այս անգամ Թուրքիան, որն ազդեցիկ տերություն է տարածաշրջանում, ակնհայտորեն աջակցում է հակամարտության կողմերից մեկին՝ Ադրբեջանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել