Tert.am-ը գրում է․

Conciliation Resources կազմակերպության վերլուծաբան, կովկասյան ծրագրերի տնօրեն Լոուրենս Բրոյերսը վերլուծական հոդված է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ:

«Արդեն 4-րդ օրն է, ինչ նոր պատերազմ է բռնկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման գծի ողջ երկայնքով՝ խոշոր բեկումնային կետ հանդիսանալով ավելի քան 30 տարվա ղարաբաղյան հակամարտության մեջ»,- գրում է լրագրողը՝ շեշտելով, որ հարձակման են ենթարկվում նաև մարտական գործողությունների գոտուց դուրս գտնվող թիրախները, այդ թվում և Հայաստանի տարածքում:

«Ռազմական տեսանկյունից՝ ակնհայտ է, որ սա ադրբեջանական հարձակում է, որն առավել լայնածավալ է, քան 2016-ի ապրիլին: Մարտական գործողություններն ուղղված են եղել հարավարևելյան և հյուսիսարևելյան շրջանների ուղղությամբ: Քաղաքական տեսանկյունից՝ շատ ավելի բարդ հարցեր կան: Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները հակամարտությունն անվանել են հայրենասիրական պաշտպանական պատերազմ»,- գրում է վերլուծաբանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել