News.am-ը գրում է․

Գիշերը ընթացել են ինտենսիվ մարտեր, սակայն դրանք չեն եղել նույն ինստենսիվությամբ, ինչպես ընթացել են երեկ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ճեպազրույցի ժամանակ նշեցլ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Բայց տեղ-տեղ եղել են նաեւ հրետանային հրետակոծություններ: Առավոտյան հյուսիային ուղղությամբ ադրբեջանական ուժերն անցել են լայնածավալ հաձակողական գործողությունների: մասնավորապես, ավիացիոն, հրետանային եւ հրթիռային հարվածներ են հասցրել: Այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր:

Հստակ պետք է ֆիքսենք, որ կիրառվում են բազում միջոցներ, այդ թվում հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-ներ, մեծ քանակի հրետանի: Մեր ԶՈՒ ստորաբաժանումները հերոսաբար դիմակայում են, ունենք բնականաբար, զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք: Հակառակորդը եւս կրել է կորուստներ ինչպես կենդանի ուժի, այնպես էլ զրահատեխնիկայի»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել