Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմի մասին խոսելը դեռ վաղ է, սակայն Անկարան ակնհայտորեն հանդես է գալիս սադրիչի դերում և իր կապերն օգտագործում է տարածաշրջանում  ազդեցությունը մեծացնելու համար: Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Ուղղափառության Միջխորհրդարանական Ասամբլեայի միջազգային հանձնաժողովի նախագահ, ռուս-հայկական «Լազարյան ակումբ» դիսկուրսիոն հարթակի հիմնադիր ու ղեկավար Կոնստանտին Զատուլինը «Утро.ру»-ին տված հարցազույցի ժամանակ:

«Հույս ունեմ, որ գործը դրան չի հասնի: Ինչ վերաբերում է իրավիճակին, ապա այն շատ լարված ու վտանգավոր է, տարաբնույթ հետևանքներ է ունենում: Երկու երկրի հետ լավ հարաբերություններ պահել փորձող Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսումը չափազանց անհարմար բան է»,- ընգծել է փորձագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել