Pastinfo.am-ը գրում է․

Հակառակորդը հենց իր խաղաղ բնակավայրերում տեղադրում է այն ռազմական օբյեկտները, որտեղից հրետակոծում, թիրախավորում են մեր խաղաղ բնակավայրերը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՀ մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Դա եղել է նաև 2016թ.-ի քառօրյա պատերազմի ժամանակ, քանի որ այդ միջոցով Ադրբեջանը նաև թիրախ է դարձնում սեփական խաղաղ բնակավայրերին, քանի որ պաշտպանության բանակը ստիպված պետք է լրացնի այդ կրակակետերը, արդյունքում չենք բացառում, որ կարող են տուժել նաև խաղաղ բնակիչներ։ Այս ամենի համար միանշանակ Ադրբեջանի իշխանությունները կրում են պատասխանատվություն»,-ասաց Վահրամ Պողոսյանը։

ԱՀ նախագահի խոսնակը նշեց, որ բազմաթիվ կամավորականներ ունենք, որոնք գալիս են ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից։ Նրանց տեղաբաշխման աշխատանքները համակարգվում է Պաշտպանության նախարարության կողմից։ Վահրամ Պողոսյանը հավելեց, որ ունենք տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք պատրաստ են սահման մեկնել և հայրենիքը պաշտպանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել