Լիտվիայում Հայաստանի դեսպանությունն իր թվիթերյան էջում գրառում է կատարել․ 

«Սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել իր միջազգային մի շարք գործընկերների՝ Միացյալ Թագավորության Եվրոպական քաղաքականության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթոնի, Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի և Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ։

Կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի շփման գծում վերջին գործողությունները և Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել