«Ուզում եմ ասել, թե որքան հուզված եմ: Քանի որ այսօր երեկոյան լքելու եմ Ազգային ժողովը, որպեսզի միանամ Սենատին կիրակի օրը ընտրվելուց հետո: Իմ ելույթը կցանկանայի ավարտել նրանով, որ Հայաստանը Ֆրանսիայի քույրն է, և մենք պետք է դատապարտենք Ադրբեջանի կողմից ագրեսիան: Մենք՝ բոլորս, պատմական պատասխանատվություն ենք կրում 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանության համար: Ինչպե՞ս կարելի է չեզոքություն պահպանել, երբ խաղաղ բնակիչները մի քանի օր շարունակ հարվածների տակ են. սպանվում են կանայք, երեխաներ, իսկ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը ռմբակոծությունների մեջ է: Չեզոքությունը չի կարող ազդեցություն ունենալ հարձակվող կողմի վրա, որի նպատակը միայն հայերին ոչնչացնելն է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել