ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար մեխանիզմներ կան, իսկ Մոսկվայի դերն այդ գործում բավականին ակտիվ է: Այս մասին Զախարովան ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոալիքին տված հարցազրույցում:

«Անհրաժեշտ է խնդրի ընդհանուր լուծումներ գտնել, մեխանիզմներ կան: Մեր դերը ինչպես որպես միջնորդի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում, այնպես էլ որպես հարևանի, ինչպես նաև որպես և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ ընդհանուր պատմություն ունեցող պետության, բավականին ակտիվ է այս հարցում»,- շեշտել է Զախարովան:

Դիվանագետը հավելել է, որ յուրաքանչյուր երկիր պետք է իր ներդրումն ունենա հակամարտության կարգավորման և ոչ թե դրա սրման գործում:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչու Ռուսաստանը առավել կտրուկ հայտարարություններով հանդես չի գալիս, ինչպես օրինակ Էրդողանը՝  Զախարովան ասել է «Որովհետև մենք Թուրքիան չենք: Մեր մեթոդները հակամարտությունների կարգավորման գործում ունեն իրենց պատմությունը: Մենք ունենք մեր դիվանագիտությունը, որը բազմիցս դրսևորվել է լավագույն խաղապահական գորոծղություններով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել