Hraparak.am-ը գրում է․

Օգտատեր Ջավահիր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էրիկ Տիրանի Հովսեփյան 2002թ․ Արմավիրի մարզ,գ․Հացիկ : ՌԴ-ում ծնողներին թողել եկել էր Հայաստան, որ բանակ զորակոչվի։

Կարդացի այս անունը ու մարմնովս սրսրուռ անցավ․․,հիշեցի 05,08,2020թ  նկարահանումս, բանակի քեֆ էի նկարում․․․: Հետաքրքրվեցի ու սրտի խորը կսկիծով իմացա , որ նույն տղան է․․: Եկավ Ռուսաստանից, գնաց եկեղեցի, օրհնվեց, մատաղ արեցին ու լավ քեֆ և երեք քրոջ մինուճար եղբորը ճանապարհեցին բանակ:Հիշում եմ հայրը  վայբերով էր մասնակցում տղայի բանակի քեֆին ոՒ հատուկ խմեց ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԵՆԱՑԸ․․․: Արցունքները կոկորդս խեղդում են, երանի ես նկարած չլինեի բանակի քեֆը․․․: Ու այսպես քանի  տան օջախ մարեց անիծյալ պատերազմը։ Ցավակցում եմ Էրիկի հարազատներին,նա կենդանի է ու նրան բոլորի պես միշտ հիշելու են․․.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել