Hraparak.am-ը գրում է․

«Զվարթնոց» օդանավակայանն այս օրերին բնականոն կերպով ընդունում և ճանապարհում է տարբեր ավիաընկերությունների օդանավեր։ Այս մասին Hraparak.am-ին ասացին օդանավակայանի մամուլի ծառայությունից։ Ըստ մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանի՝ օրական տարբեր ավիաընկերությունների մոտ 10 օդանավ է մեկնում «Զվարթնոցից» և վայրէջք կատարում «Զվարթնոցում»։

Հարցին՝ բացի «Ուկրաինական ավիաուղիներից» էլի կա՞ն ավիաընկերություններ, որոնք դադարեցրել են թռիքչները դեպի Երևան, Սաթենիկ Հովհաննիսյանն ասաց՝ ոչ, միայն դա է, մյուս ավիաընկերությւոնները շարունակում են իրենց թռիչքները։ Ուկրաինական մեկ այլ ավիաընկերոթյուն՝ «Sky UP»,-ը, սակայն, շարունակում է թռիչքներ իրականացնել դեպի Կիև-Երևան-Կիև ուղղությամբ։

Այս պահի դրությամբ Մինսկից է մեկ օդանավ գիշերը ժամը 2-ին ժամանել Երևան, ևս ութ օդանավ էլ կժամանի օրվա տարբեր ժամերի, այդ թվում՝ Մոկսվայից Սոչիից, Բեյրութից, Փարիզից։ Կան նաև մեկնողներ դեպի Դոհա, Մինսկ, Վիեննա, Դուբայ, Թեհրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել