ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վաղվա հանդիպմանը նախատեսվում է հրատապ կարգով քննարկել Արցախյան հակամարտությունը։

Նախաձեռնությունը մի շարք եվրոպական երկրներինն է՝ Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, ՄԹ եւ Էստոնիա։

ՄԱԿ ԱԽ ներկայիս կազմում, բացի 5 մշտական անդամներից (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, ՄԹ), ներկայացված են Գերմանիան, Էստոնիան, Բելգիան, Թունիսը, Վիետնամը, Դոմինիկյան Հանրապետությունը, Հարավային Աֆրիկան, Նիգերը, Սենթ Վինսենթ եւ Գրենադինը։

Հայկական դիվանագիտության հիմնական անելիքն է աշխատել մշտական անդամների հետ՝ հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ + Չինաստան, ինչպես նաեւ հնարավորության դեպքում ընթացիկ «հասանելի» անդամների հետ, որպեսզի հանկարծ այդ քննարկումով պարարտ հող չստեղծվի հետագայում բանակցային ձեւաչափի փոփոխության կամ ՄԱԿ-ի ԱԽ-ի մեզ վերաբերող որեւէ բացասական բանաձեւի համար։ Հուսամ՝ ներկայիս ԱԳ նախարարի աշխատանքի փորձը ՄԱԿ-ում նույնպես պիտանի կլինի։

Արտաքին քաղաքական մարտահրավերները շատանում են, եւ պետք է լավագույնս չեզոքացվեն։

Մեր բանակի թիկունքը պետք է ամուր լինի նաեւ այս ճակատում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել