Tert.am-ը գրում է․

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ հայկական զինված ուժերի իրականացրած հրետանային ռմբակոծությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվն ավելացել է՝ հասնելով 26-ի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվն այժմ 26 է: Նրանք բոլորը տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել են»,- ասված է հայտարարությունում:

Ավելի վաղ ադրբեջանական դատախազությունը հայտնել էր 19 վիրավորի մասին: Երկրի արտգործնախաար Ջեյհուն Բայրամովը ավելի վաղ հայտնել է, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը կազմում է 6, որից 5-ը նույն ընտանիքի անդամներ են: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել