News.am-ը գրում է․

Սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհված Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար համայնքից է։ Նա համայնքի  ղեկավար Ռոման Մարգարյանի եղբորորդին է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Անգին Նիկոյանը։

«Ինքը մեր դպրոցի լավագույն աշակերտն էր»,- մեկ նախադասությամբ է բնորոշում դպրոցի տնօրենը Կարենին՝ չկարողանալով արցունքները զսպել։

Կարենը ծնվել է 2000թ․-ին։ Նա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում էր սովորում, 2021թ․-ի հունվարին ավարտելու էր ծառայությունը։

Կարեն Մարգարյանը մեկ քույր և եղբայր ունի, նա ընտանիքի կրտսեր զավակն էր։

«Համեստ, շատ աշխատասեր ընտանիքի երեխա էր։ Կրթությունն իրենց համար շատ մեծ տեղ ուներ։ Ափսոսում ենք, որ նման  երիտասարդը ․․․չեմ էլ ուզում այդ բառերն արտասանել»,- եզրափակեց դպրոցի տնօրենը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը  ակտիվ հերտակոծություն էր սկսել, հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում մինչև այժմ նահատակվել է 31 զինծառայող։ Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով խաղաղ բնակչության շրջանում զոհվել են տատ ու թոռ են, երեխան 9 տարեկան աղջիկ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել