Ավստրիայի խորհրդարանի անդամ, հայ-ավստրիական բարեկամական խմբի ղեկավար Գուդրուն Կուգլերն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողություններին՝ շեշտելով, որ Ավստրիան, միջազգային հանրության հետ պետք է ամեն ինչ անի, որ պատերազմն անմիջապես դադարեցվի:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կուգլերն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Որոշ հուսահատ հայեր այսօր կապվել են ինձ հետ. Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայկական գյուղերի վրա հարձակումներ, սպանված քաղաքացիներ, երկու կողմերում էլ պայքարելու պատրաստակամություն, և Թուրքիան միանգամից ցանկանում է միանալ: Մեծ անհանգստություն՝ պատերազմի մասին»,-գրել է Ավստրիայի խորհրդարանի անդամը:

Նա շեշտել է, որ Ավստրիան, միջազգային հանրության հետ միասին, պետք է ամեն ինչ անի, որպեսզի պատերազմն անմիջապես դադարեցվի և երկխոսությանը վերադարձ կատարվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել