Tert.am-ը գրում է․

Ռուսական Независимая Газета-ն իր «Բաքուն և Երևանը ստուգում են Մոսկվայի չեզոքության կայունությունը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողություններին:

Հոդվածում դեպքերի  ժամանակագրությունն ու հակամարտող կողմերի պաշտոնական տեսակետներն ու մեկնաբանությունները ներկայացնելուց հետո անցում է արվում փորձագիտական շրջանակներին:

Մասնավորապես, ՌԴ ռազմական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Վադիմ Կոզյուլինի կարծիքով՝ հակամարտությունը հուլիսին կողմերի միջև՝ Հայաստանի Տավուշի մարզի Մովսես և Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղերի ուղղությամբ տեղի ունեցած բախումների հետևանքն է: Այն ժամանակ կողմերը հրետանային հարվածներով էին փոխանակվել: Այն ժամանակ այդ բախումների հետևանքը դարձավ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Բաքու: Ֆորմալ կերպով այդ այցը կապված էր «Ծովի գավաթ» միջազգային բանակային խաղերի մեկնարկի հետ, բայց փաստացիորեն կապված էր ռազմական հակամարտության լուծման հետ: Դրա մասին կարելի էր դատել առնվազն Շոյգուի փակ շփումից Ալիևի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Հանդիպմանը հրավիրված էր ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ Նաջմադդին Սադիկովը, որի ներկայությունը նախատեսված չէր արձանագրությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել